Ավինյանը՝ Կադաստրի պետի հրաժարականի մասին. Տրամաբանությունն ընդունելի չէ21 հոկտեմբերի 2019 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին դրական է գնահատում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի աշխատանքն այդ ոլորտում: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ նախքան հրաժարականի դիմումը հրապարակելը, Պետրոսյանը հանդիպել է իր հետ, ներկայացրել իր ունեցած տեսակետները, ունեցած խնդիրները քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Էլոյանի հետ, ով այժմ իր խորհրդականն է, և քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ: «Ինձ համար տրամաբանությունը մի փոքր ընդունելի չէ, նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ավինյանը ենթադրում է՝ Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել: Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», փոխվարչապետը որակել է որպես «շատ հետաքրքիր հայտարարություն», առաջարկել է փորձել նրանից անպայման պարզաբանում ստանալ դրա վերաբերյալ, որովհետև դա իր համար էլ է նորություն: Նա նշել է, որ նրա հետ հանդիպմանն այդ մասին որևէ խոսք չի եղել: «Կոռումպացվածության մասին որևէ պաշտոնյանի որևէ խոսք անգամ չի գնացել»,- ասել է Ավինյանը: Ինչ վերաբերում է Պետրոսյանի այն հայտարարությանը, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, փոխվարչապետն ասել է, որ նա չի եղել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որ առկա են քաղաքաշինության ոլորտում: «Իհարկե, միգուցե թվում է, թե մեկ այլ հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, կարծում եմ, այդպես չէ»,- ասել է Ավինյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Սարհատ Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել վարչապետին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել էր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար 2018-ի օգոստոսին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |