ՔԿ ղեկավար. Հայտնի է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման տարածման վայրը

ՔԿ ղեկավար. Հայտնի է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման տարածման վայրը

PanARMENIAN.Net - Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրույթունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ գործից այլ մանրամասներ չի հայտնի՝ նախաքննության շահերից ելնելով:

«Ոչ միայն գաղտնալսման, այլ նաև մյուս բոլոր գործերով կատարվել են օբյեկտիվ անկախ քննություն: Նախաքննությունն ընթանում է իր բնական հունով, կան բացահայտված մի շարք հանգամանքներ»,- ասել է Գրիգորյանը, հաղորդում է Շանթ հ/ը-ն:

Քննչական կոմիտեի ղեկավարը նաև խոսել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների մասին՝ նշելով, որ ՔԿ-ին կցվելու են մի շարք այլ գերատեսչությունների քննչական ստորաբաժանումներ:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց այն ժամանակ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ քրգործ հարուցվեց: Երկու գերատեսչությունների ղեկավարները զրուցել էին Մարտի 1-ի գործի վերաբերաբերյալ: Նրանք անդրադառնում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին և Սեյրան Օհանյանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---