Շոյգու. Սիրիայում 12 բանտ կա, որտեղ ահաբեկիչներին այլևս չեն հսկում

Շոյգու. Սիրիայում 12 բանտ կա, որտեղ ահաբեկիչներին այլևս չեն հսկում

PanARMENIAN.Net - Սիրիայում 12 բանտ կա, որտեղ օտարերկրացի գրոհայիններն առանց հսկողության են մնացել թուրքական ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

«Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների այսպես կոչված հակառակ միգրացիային պատմական հայրենիք»,-ասել է նա Պեկինում ընթացող Սյանշանի անվտանգության համաժողովի ընդլայնված նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել ջանքերը՝ հակազդելու համար «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---