Պուտինի ներկայացուցիչ. Ռուսաստանում Telegram-ն արգելափակելու փորձը խթանել է ՏՏ ոլորտի զարգացմանը

Պուտինի ներկայացուցիչ. Ռուսաստանում Telegram-ն արգելափակելու փորձը խթանել է ՏՏ ոլորտի զարգացմանը

PanARMENIAN.Net - Telegram մեսինջերը Ռուսաստանում արգելված չէ, իսկ այն օգտագործող IP հասցեների արգելափակման փորձը խթան է դարձել տեխնոլոգիաների և ստարտափերի զարգացման համար: Այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` թվային տեխնոլոգիաների զարգացման գծով խորհրդական Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առաջինը՝ Telegram-ը Ռուսաստանում արգելված չէ,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ինքը ևս օգտվում է մեսինջերից, իսկ Ռուսաստանում, բացի դրանից, գոյություն ունի ցանց, որը կառուցվել է 150-ից ավել ռուսական համալսարանների բազայի հիման վրա, և այդ ցանցի ղեկավարման համար օգտագործվում են Telegram ալիքները: Հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաների զտման և ֆիլտրերի աճը երբեք այնքան արագ չի եղել Ռուսաստանում, որքան Telegram-ի հետ կապված պատմություններից հետո:

«Այս կոնտեքստում, արգելափակման պատմության մեջ մենք ունեցանք բազմաթիվ հետաքրքիր որոշումներ, ստարտափեր և հետազոտություններ: Սա, հնարավոր է, մի փոքր անսովոր օգուտ է, բայց այն, անկասկած, առկա է այս պատմության մեջ»,- եզրափակել է Պեսկովը:

2018-ին դատարանը բավարարել էր Ռոսկոմնադզորի՝ Telegram-ն արգելափակելու պահանջը: Արգելափակման հիմք էր հանդիսացել մեսինջերի կողմից նամակագրությունների գաղտնագրման պահանջը չկատարելը: Անվտանգության դաշնային ծառայությունն այդ պահանջը պայմանավորել էր ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ մեսինջերն օգտագործելու է արգելքը շրջանցող տարբերակներ:

Սեպտեմբերին Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել էր, որ գերատեսչությունն աշխատում է մեսինջերի արգելափակման նոր համակարգի վրա, իսկ աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն 1 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով