Մարուքյանն ու Ծառուկյանը քննադատել են Բաբայանի ձերբակալումը

Մարուքյանն ու Ծառուկյանը քննադատել են Բաբայանի ձերբակալումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անհասկանալի է համարում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումը:«Որովհետև ձերբակալում են այն դեպքում, երբ որ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում ու կա հիմնավոր կասկած, որ նա կարող է խուսափել, բայց երբ որ մարդուն հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալելը, կարծում եմ, այնքան էլ համաչափ չէ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի գործն ապագա չունի։ «Որովհետև այն համաներման տակ է ընկնելու ու անգամ պետք չէ, որ ինքն ընդունի պաշտոնեական կեղծիք է կատարել. բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի ու նա ազատ է արձակվելու», - ասել է Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե հիմա Բաբայանին տանեն դատարան, «ամենավատ դատավորն էլ, հնարավոր է, նրան չկալանավորի»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը, ասել է, որ եթե դա անհիմն է, ձերբակալողներն են պատասխան տալու:

«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է», - ասել է Գագիկ Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը։

ԲՀԿ ղեկավարն ասել է նաև, թե կյանքը շարունակվում է և մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---