Բաբլոյան. Ինչ արել եմ՝ օրենքի համաձայն էր23 հոկտեմբերի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը, ասել է, որ ամեն ին արել է օրենքի սահմաններում: «Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- ասել է նա, հայտնում է 168.am-ը: Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նկատելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որևիցե բանից խոսել»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |