Նոբելյան մրցանակակիրը միֆ է անվանել հարկերի նվազման օգուտը տնտեսության համար

Նոբելյան մրցանակակիրը միֆ է անվանել հարկերի նվազման օգուտը տնտեսության համար

PanARMENIAN.Net - Հարկերի նվազեցման անհրաժեշտությունը ներդրումների և էկոնոմիկայի աճի խթանման համար «միֆ է», որը գործարարներն են հորինել: Այդ մասին հայտարարել է 2019-ի էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկաբնակ հնդիկ գիտնական Աբհիդջիտ Բաներջին:

Նրա կարծիքով, հարկերի նվազումը «խթան է» միայն հարուստների համար, որոնք առանց այդ էլ «տոննաներով կանխիկ գումար» ունեն: Ավելի ճիշտ կլինի պահանջարկի խթանման համար որոշ հարկեր բարձրացնել՝ խոսքը ապահովված մարդկանց վճարների մասին է, և «բաժանել փողը» մարդկանց, որպեսզի նրանք կարողանան այն ծախսել, կարծում է Բաներջին, գրում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով:

«Կրճատելով հարկերը՝ չեք խթանում աճը, դուք դա կանեք, փողը մարդկանց բաժանելով: Ներդրումները կարձագանքեն պահանջարկին»,-ասել է նա:

Գիտնականը հավելել է, որ աճող անհավասարությունն ԱՄՆ-ի պես զարգացած երկրներում զայրացնում է մարդկանց և նպաստում միջազգային առևտրում այսօր առկա լարվածությանը: «Անհավատալի է, որ հանուն տնտեսական աճի թույլ եք տվել անհավասարությանը հասնել նման մակարդակի»,-ասել է նա:

Հոկտեմբերին Բաներջին, նրա կինը՝ ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոն, և ամերիկացի Մայքլ Քրեմերը արժանացել են Շվեդիայի բանկի մրցանակին, որը ոչ պաշտոնապես համարվում է էկոնոմիկայի ոլորտի Նոբելյան մրցանակ, աղքատության դեմ պայքարի գիտականորեն ապացուցված միջոցների որոնման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---