Հայաստանը 6 կետով ընկել է Doing Business-ում

Հայաստանը 6 կետով ընկել է Doing Business-ում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցը, որի համաձայն 2019-ին Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը 6 կետով՝ հայտնվելով 47-րդ հորիզոնականում 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն։

2018 թվականի արդյունքներով ՀՀ-ն բարելավել էր դիրքերը 6 կետով՝ 47-ից 41-րդ հորիզոնականը բարձրանալով։ Հայաստանը 2-րդ տարին անընդմեջ վարկանիշում զիջում է Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում:

ՀԲ զեկույցը վերաբերում է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը ՀՀ-ում գործարարության միջավայրին: Երկիրը հավաքել է 74․5 միավոր անցած տարվա 75․37 միավորի դիմաց։

ԵԱՏՄ երկրներից Ղազասխստանը՝ 25-րդը, Ռուսաստանը՝ 28-րդը, Բելառուսը՝ 49-րդը, Ղրղզստանը՝ 80-րդը։ Վրաստանը 7-րդն է, Թուրքիան՝ 33-րդը, Իրանը՝ 127-րդը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---