Երևանում 10-ից ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձը պարտադիր անկանխիկ կդառնա

Երևանում 10-ից ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձը պարտադիր անկանխիկ կդառնա

PanARMENIAN.Net - Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը 2020-ի հունվարից պարտադիր անկանխիկ կդառնա:

ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնեց, որ հաշվի առնելով, որ քաղաքացիների դիմումի համաձայն իրենց վճարման եղանակ ընտրելու դրույթը, կարևոր էր, բայց հանվել է, իրենց խմբակցությունը դեմ քվեարկի:

Պապոյանը նշել է, որ այդ դրույթը մտցվել էր մարզերի համար, քանի որ հնարավոր էր՝ բանկային ծառայությունների անհասանելիության պատճառով մարդիկ չկարողանային օգտվել քարտերից: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արդեն նախագծում ներառվել էր միայն Երևանը: Պապոյանը նշել է,որ քննարկումներ են ունեցել Կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, ոլորտի մասնագետների հետ և հասկացել, որ այդ առումով Երևանում խնդիր չկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---