Մ-20 ԵԱ․ Ծանրորդ Կարեն Ավագյանը ոսկի է նվաճել

Մ-20 ԵԱ․ Ծանրորդ Կարեն Ավագյանը ոսկի է նվաճել

PanARMENIAN.Net - 89 կգ քաշային Կարեն Ավագյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։

Հայ ծանրորդը երկամարտում ցույց է տվել 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Ավագյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր։

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։

Երկամարտում Աղանյանը ցույց է տվել 358 կգ արդյունք (162կգ+196կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ ոսկե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ավելի վաղ Մ-20 տարեկանների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիանա Գյուրջյանը (81 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---