ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է25 հոկտեմբերի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Սպիտակում բնակվող Մարինե Մելոյանը 27 տարեկան է եղել, երբ 88-ի երկրաշարժին կորցրել է ամուսնուն, զավակներից մեկին ու մնացել անօթևան: Երկրաշարժից հետո, 30 տարի անցկացնելով գլանաձև, մետաղական վագոն-տնակում՝ Մարինեն չի կորցրել հույսը, տոկունությունն ու ապագայի նկատմամբ լավատեսությունը: Գլանաձև մետաղական տնակում մեծացող թոռները ստիպված չեն լինելու անցնել իրենց հոր՝ Մարինեի որդու, մանկության հետքերով: Մարինեի երկար տարիների զրկանքներն ու տառապանքներն անցյալում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ աջակցության շնորհիվ: Ընկերությունից մանրամասնում են, որ Մելոյանները բնակարանաշինության ծրագրի շահառու են դարձել տարեսկզբին: Հաշված ամիսների ընթացքում, ամբողջությամբ նորոգված քարե տանը՝ ընտանիքն արդեն բնակարանամուտ է տոնել և հյուրընկալել իր երազանքի իրականացմանն աջակցող կազմակերպությունների ղեկավարներին ու թիմերին: «Փորձել նկարագրել, թե ինչքան մեծ է ուրախությունս՝ կնշանակի ոչինչ չասել: Որդուս մանկությունն ու իմ երիտասարդությունն անցել են մետաղական վագոնում: Տարիների ընթացքում հազիվ կարողացել ենք քարը քարին դնել ու տանիք կապել: Այդ տեմպերով, սակայն, գուցե մի 30 տարի էլ անհրաժեշտ լիներ, որպեսզի, տուն ունենայինք: Իսկ այսօր մեր գլխավոր ու հաճելի հոգսը մնացել է տան կահավորումը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի երիտասարդ տատիկը՝ Մարինեն: «Մեր գործընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ երկար տարիների պատմություն ունի: Այդ ընթացքում, մեզ հաջողվել է հույս և ապագայի լավատեսություն փոխանցել շատ ընտրանքների: Իսկ այն, ինչ արձանագրել ենք՝ հետաքրքիր է և հուզիչ. այս մարդիկ, շատ հաճախ իրենց ուրախությունն արտահայտում են շատ զուսպ և հանգիստ: Տարիների դժվար կյանքը նրանց ստիպել է «հարմարվել» այդ վիճակին, իսկ ուրախությունը դիմավորել հանգիստ, առանց ավելորդ զգացմունքայնության: Հաճելի է արձանագրել, որ ևս մեկ ընտանիք հաղթահարեց տարիների խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգևորում է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, Հայաստանի բոլոր մարզերում տարիներ շարունակ իրականացվող բնակարանաշինության ծրագրով, աջակցություն է ստացել վագոն-տնակներում, կիսակառույցում կամ նկուղում բնակվող ավելի քան 200 ընտանիք: Ծրագրի իրականացման համար միայն 2019թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ներդրվել է 109 մլն դրամ: «Մեր գլխավոր նպատակն ու առաքելությունն է մեր ուժերի ներածին չափով օգնել այն ընտանիքներին, որոնց նկատմամբ կյանքն ավելի խիստ է եղել: Այս ընտանիքի կյանքում պատմությունը կարող էր կրկնվել. ընտանիքի հոր՝ Սերյոժայի մանկությունն անցել էր վագոն տնակում, ու հիմա նրա երեխաներն էին այնտեղ մեծանում: Ուրախ եմ, որ վերջապես կտրվեց այդ արատավոր շղթան: Յուրաքանչյուր ընտանիք պիտի տանիք ունենա գլխավերևում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |