ՌԴ-ում ժամկետային զինծառայողը 8 ծառայակցի է սպանել

ՌԴ-ում ժամկետային զինծառայողը 8 ծառայակցի է սպանել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ժամկետային զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ՝ կան զոհեր և վիրավորներ: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Զաբայկալյեի Գոռնի ավանում տեղակայված զորամասում, որտեղ զինծառայողի կրակոցներից կյանքի հետ անհամատեղելի վիրավորում է ստացել 8 մարդ:

Ըստ նախնական տվյալների, 2 վիրավոր կա: Կրակ բացած զինծառայողը ձերբակալված է:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:20-ին: Նախարարությունը ենթադրում է, որ զինծառայողը կարող էր նյարդային ճգնաժամի մեջ լինել «անձնական հանգամանքների պատճառով, որոնք կապ չունեն զինծառայության հետ»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---