«Չերնոբիլի» հեղինակը կգրի նոր «Կարիբյան ծովի ծովահենների» սցենարը

«Չերնոբիլի» հեղինակը կգրի նոր «Կարիբյան ծովի ծովահենների» սցենարը

PanARMENIAN.Net - Disney կինոընկերությունը HBO ընկերության «Չերնոբիլ» սերիալի ստեղծող Քրեյգ Մեյզինին առաջարկել է աշխատել «Կարիբյան ծովի ծովահենները» նոր ֆրանշիզի սցենարի վրա, հայտնում է Kinopoisk-ը՝ Hollywood Reporter-ը հղումով:

Մեյզինը պատմության նոր ֆիլմի ստեղծման համար կաշխատի «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի մշտական սցենարիստ Թեդ Էլիոթի հետ:

2018-ի հոկտեմբերին, երբ հայտարարվել էր «Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմի թողարկման մասին, սցենարի վրա աշխատելու համար հրավիրվել էին Deadpool-ի սցենարիստներ Փեթ Ռիզը և Փոլ Վերնիկը: Կանխատեսվում էր, որ նրանք կկարողանան «կյանք տալ» «Կարիբյան ծովի ծովահեններին» և վերադարձնել նախկին՝ «պանկ-ռոք ոգին», սակայն նրանք հրաժարվեցին նախագծից:

Մեյզինի և Էլիոթի աշխատանքից լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հաղորդվում. համագործակցությւոնը նախնական փուլում է: Նախատեսվում է, որ ֆիլմը կնկարահանվի առանց Ջոնի Դեպի, ով նախորդ ֆիլմաշարերի գլխավոր հերոսն էր: Ընկերությունը սկսեց պլանավորել նոր ֆիլմի թողարկումը շարքի վերջին՝ «Մեռածները հեքիաթներ չեն պատմում» սերիայի ոչ այնքան լավ արդյուքնից հետո. Ջեք Ճնճղուկի արկածների $230 մլն արժեցած հինգերերորդ էկրանավորման բյուջեն կազմել էր ընդամենը $794 մլն:

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի առաջին ֆիլմը թողարկվել է 2003-ին, այն Disney կինոընկերության ամենահաջողված և եկամտաբեր ֆիլմներից է համարվում: «Չերնոբիլ» սերիալը թողարկվել է 2019-ին, այն 5 սերիայից բաղկացած մինի-սերնիալ է՝ 1986 թվականի ապրիլի 26-ին Չերնոբիլ ատոմակայանում տեղի ունեցած վթարի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---