Երևանում գերեզմանատներն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան զբոսայգիները

Երևանում գերեզմանատներն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան զբոսայգիները

PanARMENIAN.Net - 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Միևնույն ժամանակ, մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: Մայրաքաղաքի կանաչ տարածքները զբաղեցնում են 6758 հա տարածք, որից 867,5 հա համարվում է ընդհանուր օգտագործման:

2015-ին Երևանում կանաչ տարածքի մակերեսը կազմել է 6758.5 հա, որից ընդհանուր օգտագործմանը՝ 852.3 հա։ Այդ ժամանակ քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում էր մինչև 2020 թվականը ավելացնել կանաչ տարածքները 1300 հա-ով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---