ՀՀ կժամանի արևային էներգետիկայի ոլորտի SkyPower ընկերության պատվիրակությունը

ՀՀ կժամանի արևային էներգետիկայի ոլորտի SkyPower ընկերության պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28-30-ը Հայաստան է ժամանելու SkyPower ընկերության պատվիրակությունը:

SkyPower-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ:

Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի շրջանակում: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Այցի ընթացքում նախատեսվում է ընկերության պատվիրակության հանդիպումը նախագահ Արմեն Սարգսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի և արևային էներգիայով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---