Նոյեմբերի 2-ից վարորդներն ինքնուրույն կգրանցեն վթարը29 հոկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն՝ հորդորելով վարորդներին և ավտոսեփականատերերին նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել մեքենայում: Այսպիսով, վթարի գրանցումը կիրականացվի վարորդների կողմից ինքնուրույն, և անհրաժեշտ չի լինի սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների ժամանմանը կամ նրանց կողմից որևէ համաձայնության ստացմանը։ Այսպիսով, անհրաժեշտ է լինելու վթարից հետո 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ «Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավելի, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթեւեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ»,- ասված է հաղորդագրությունում: Հայտարարագրով հնարավոր է լինելու գրանցել այն ավտովթարները, որոնցումներգրավված է միայն երկու մեքենա և որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ՃՏՊ արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ մեքենաներին, ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը և տուժող վարորդի ակնկալած հատուցումը չի գերազանցում 100,000 դրամը: Այս պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդներն առնվազն 3 անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված մեքենաներն այնպես, որ երևան երկու մեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Վթարի մեղավոր վարորդն իր վարած մեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով ՃՏՊ մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը: ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, որի ներդրման մասին վարորդները լրացուցիչ կիրազեկվեն: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |