Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Սաթերֆիլդը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Թուրքիային վերաբերող 2 որոշումների հետ կապված: Դրանցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության ընդունմանը, մյուսը պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ՝ Սիրիայում գործողություններ կատարելու համար:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը: Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---