Թանկյան. Ցեղասպանությունը չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար

Թանկյան. Ցեղասպանությունը չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար

PanARMENIAN.Net - System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ շնորհակալություն հայտնելով քվեարկության արդյունքների համար:

«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կդժվարացնի ԱՄՆ պետքարտուղարության հետ այս հարցովխաղալը, չնայած վստահ եմ՝ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»,- գրել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝11, ձեռնպահ՝ 3։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---