Ադրբեջանցիները կրակել են Տավուշի գյուղերի և դիրքերի ուղղությամբ. Տուժածներ չկան

Ադրբեջանցիները կրակել են Տավուշի գյուղերի և դիրքերի ուղղությամբ. Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի գյուղերի ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-ասվում է գրառման մեջ։

Հովհաննիսյանը հավելել է նաև, որ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ «Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին Տավուշում աշխատանքներ կատարող տրակտորի վարորդն էր վիրավորվել:

Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---