ՄՏՍ TV բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ գործակցությամբ

ՄՏՍ TV բջջային հավելված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Շանթ» ՀԸ գործակցությամբ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային նոր հավելվածի՝ ՄՏՍ TV-ի շնորհիվ այլևս հասանելի կդառնա «Շանթ» հեռուստաընկերության բացառիկ ծրագիրը, ներառյալ՝ ժամանցային հաղորդումներն ու կարևոր ֆուտբոլային հանդիպումները: «ՄՏՍ TV»-ն թույլ կտա արդյունավետ տնօրինել ժամանակը խցանման մեջ կամ հերթում, ինչպես նաև՝ զբաղեցնել երեխաներին՝ մեքենայում կամ հանգստի վայրում:

ՄՏՍ TV հավելվածը նոր խոսք է հայերեն բովանդակությունն առավել հասանելի դարձնելու գործում: Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնը վերածել լիարժեք հեռուստացույցի, կարևոր տեղեկություններ ստանալ նաև տնից դուրս գտնվելիս և դիտել հայկական մի շարք հեռուստաալիքներ և սերիալներ HD որակով ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G և 4G/4G+ ցանցերի ծածկույթում, ինչպես նաև՝ Wi-Fi-ի միջոցով: Հավելվածի օգտագործումը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անվճար է:

Ֆեյսբուքյան ասուլիսի ձևաչափով նախագիծը ներկայացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Եզեկյանը:

ՄՏՍ TV հավելվածից օգտվելու անհրաժեշտ պայմաններ են Android օպերացիոն համակարգի դեպքում՝ նվազագույնը Android 5-ը, իսկ iOS-ի դեպքում՝ 10-ը: Հավելվածները պետք է ներբեռնել Google Play Store-ից կամ՝ Apple Store-ից: Նախնական շրջանում տրամադրվելու են հետևյալ 11 հեռուստաալիքները՝ Shant Premium HD, Shant News, Shant Serial, Shant Music, Shant HD, Shant Kids, TV5, Հ1, Հ2, Երկիր մեդիա և Կենտրոն: ՄՏՍ TV հավելվածում ներառված՝ «Շանթ» հեռուստաընկերության ստեղծած բովանդակության ամբողջական փաթեթը շարունակելու է ընդլայնվել:

Ծառայությունը հասանելի է Viva 2500, Viva 3500, Viva 5500, Viva 7500, Viva 9500, ինչպես նաև Xև Yթե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին: ՄՏՍ TV-ի շրջանակներում տրամադրվող ծրագրերը դիտելիս՝ ինտերնետը լինելու է անվճար: «ՄՏՍ TV» հավելվածն օգտագործելիս այս սակագնային պլաններով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծառայությունն ակտիվանալու է հավելվածում գրանցվելուն պես՝ մուտքագրելով հեռախոսահամարն ու անհրաժեշտ այլ տվյալներ, և հասանելի է լինելու բջջային ընդամենը մեկ սարքի միջոցով: Գրանցման վերաբերյալ մանրամասներին ու պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում:

Հավելվածն ունի հարմարավետ ինտերֆեյս, էլեկտրոնային ուղեցույց, որտեղ բաժանորդը կարող է ծանոթանալ ալիքների, ծրագրերի և ժանրերի մասին տեղեկատվությանը, ինչպես նաև՝ սահմանել հիշեցումներ, որոնք օգտատիրոջը հաղորդումից առաջ կտեղեկացնեն դրա մասին:

ՄՏՍ TV բջջային հավելվածի գործարկումը ռազմավարական գործընկեր ու հայկական տեսաբովանդակության առաջատար արտադրող «Շանթ» հեռուստաընկերության հետ, կարևոր քայլ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Թվային նոր դարաշրջանում բովանդակությունը դառնում է առանցքային, և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ի հաշիվ իր ամենաընդարձակ ցանցի, ապահովում է թվային բովանդակության առավելագույն հասանելիություն՝ իր ապրանքանշանը կրող հավելվածի միջոցով: Ընկերությունը հետևողականորեն մուտք է գործում նոր ոլորտներ՝ համաշխարհային միտումներին համընթաց», - ասել է Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՄՏՍ TV բջջային հավելվածի ստեղծման գործում Շանթ ՀԸ ներդրել է իր ողջ ներուժը և հեռուստատեսային ոլորտի հարուստ փորձը: Ապահովելով հավելվածի կոնտենտը՝ մենք առաջարկում ենք հայկական մասնագիտացված ալիքներ՝ ըստ լսարանի ճաշակի ու հետաքրքրությունների: Առանց գովազդային ընդհատումների, catch-up-ի և հիշեցման հնարավորություններով ՄՏՍ TV հավելվածը կխնայի օգտատիրոջ ժամանակն ու հնարավորություն կտա բաց չթողնել ոչ մի հաղորդում»,- ասել է Արթուր Եզեկյանը:

Բջջային հավելվածի շրջանակներում տրամադրվող ծառայությունները հասանելի են լինելու բացառապես ՀՀ տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---