ՀՔԾ. Արսեն Բաբայանի մոտ ազգականները կկարողանան տեսակցել նրան

ՀՔԾ. Արսեն Բաբայանի մոտ ազգականները կկարողանան տեսակցել նրան

PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Արսեն Բաբայանի կնոջը թույլատրվել է տեսակցել նրան, ըստ այդմ` մերձավոր ազգականների մասով հանվել է Բաբայանին տեսակցելու արգելքը: Երեխաները ևս մոր ուղեկցությամբ կկարողանան տեսակցել հորը»,- ասաց Օհանջանյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, ապանրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին։ Բաբայանը, ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել է պաշտոնեական կեղծիքներ։ Կալանավորման պահից Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք էր դրվել քրեական վարույթն իրականացնող մարմնի` ՀՔԾ–ի որոշմամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---