Երևանում երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել

Երևանում երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հատատել է երեխայի մոտ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման փաստը: Արձագանքելով «Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակմանը՝ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:

Կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսյաին բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում:

Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, ապա նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ավելի վաղ ArmDaily.am պարբերականը գրել էր, որ վերջերս սարսափելի դեպք է գրանցվել Երևանում։ Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ հիվանդություն է հայտնաբերվել: Ընդ որում՝ նրա ծնողները լրիվ առողջ են, այսինքն կասկածներ կան, որ այդ հիվանդությամբ երեխան վարակվել է։ Կասկածներ կան, որ երեխան ՁԻԱՀ-ով է վարակվել հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում է ստացել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---