Փոխնախարար. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը

Փոխնախարար. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը

PanARMENIAN.Net - Միջազգային գիտական կենտրոնների հետազոտական աշխատանքների արդյունքները փաստում են, որ նոր ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար են առողջության համար, ինչքան սովորական ծխախոտը։ Այս մասին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Մի քանի ամսում ԱՄՆ-ում թոքերի վնասման 1500 դեպք է գրանցվել, իսկ դեռ քանի հազարավոր այդ արտադրատեսակների օգտագործողներ չեն դիմել բժշկի և չեն գրանցվել։ Բժշկագիտական աշխարհը ներկայումս փորձում է հայտնագործել թոքերի վնասման արդյունքում առաջացած հիվանդությունները։ Ինչպես նշում են մասնագետները՝ ոչ ոք չգիտի թե ինչ են պարունակում այդ ծխախոտի արտադրատեսակները»,-գրել է Նանուշյանը՝ հավելելով, որ շատ հայտնի գործիչներ, արվեստի և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հավատալով ծխախոտային արդյունաբերության գովազդներին, աջակցում են նրանց այդ գործընթացներում։

Հոկտեմբերի 24-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե չկա մի Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ «Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում»,- գրել էր նախարարը։ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի համաձայն 2021 թվականից կարգելվի խանութներում ծխախոտը բաց ցուցադրելը։ Օրենքի նախագծի համաձայն, ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում: Այդ վայրերում ծխախոտ վաճառելու համար 500,000 դրամ տուգանք է նախատեսում, իսկ ծխելու համար` 200,000 դրամ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---