Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման կարգը կարող է փոխվել

Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման կարգը կարող է փոխվել

PanARMENIAN.Net - Դպրոցների ֆինանսավորման կարգը, որն ընդունվել է դեռևս 2001-ին, կփոխվի: Այդ մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:

Նախարարն առաջարկել է թերհամալրված դպրոցների համար ֆինանսավորման նոր կարգ սահմանել, որի համաձայն՝ ուսուցիչները մեկ դրույքի համար կստանան ֆիքսված գումար, և նրանց աշխատավարձը կախված չի լինի դպրոցի ֆինանսավորումից։

Գործող կարգով դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի։ Հարությունյանն ասել է, որ ժամանակին դա արվել է դպրոցների միջև մրցակցությունը խթանելու համար, սակայն արդյունավետ չի եղել գյուղական համայնքներում, որտեղ միայն մեկ դպրոց կա։ Ուստի այդ դպրոցների թերհամալրվածության պատճառով այդ դպրոցների հասանելիք գումարն ավելացվել է զարտուղիներով։

Այն դպրոցները, որոնք շատ աշակերտներ ունեն և ստանում են շատ ֆինանսավորում, կարողանում են ավելի բարձր աշխատավարձ վճարել ուսուցիչներին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---