Նախարար. ՀՀ-ում 4 գիշերօթիկ ու 1 մանկատուն կլուծարվեն, երեխաներն այլընտրանքային խնամք կստանան

Նախարար. ՀՀ-ում 4 գիշերօթիկ ու 1 մանկատուն կլուծարվեն, երեխաներն այլընտրանքային խնամք կստանան

PanARMENIAN.Net - Մինչև 2020 թ-ի հունվարի 15-ը ՀՀ մարզերում և Երևանում պետության աջակցությամբ կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայություններ կմատուցվեն: Այս մասին հոկտեմբերի 31-ին որոշվել է կառավարության նիստում:

Որոշմամբ նախատեսվում է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ այս որոշմամբ ոչ միայն ծառայության մատուցման ձևն է փոխվում, այլ նաև բովանդակությունը:

«Այս բարեփոխումներն ուղղված են հուսահատության դեմ, որովհետև ՀՀ-ում «գիշերօթիկի սան, մանկատան սան» ասել, նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, թե ինքը ողջ կյանքի ընթացքում լինելու է հաջողության լուսանցիքց դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք պատրաստվում համակերպվել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ որոշման նպատակը հաստատություների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնելն է:

Նախագծի զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ որոշման այս նախագիծը մշակվել է նկատի ունենալով ՀՀ-ում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավուքնի իրացումը: Նախարարը նշել է՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը կրճատվել է՝ պայմանավորված երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալու փաստով, 2019 հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատություներում խնամք է ստացել 130 երեխա:

«2019 թվականներին իրականացվել է հաստատություններում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով, մարզպետարանների և միջազգային գործընկերների ներգրավմամբ: Գնահատված կարիքների հիման վրա մշակվել և իրականացվել է անհատական աջակցության ծրագրեր»,- ասել է նախարար Բաթոյանը, ընդգծելով, որ ծնողների 30% ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում:

Նախարարի խոսքով՝ կազմակերպությունների լուծարումից հետո գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ տրամադրվելու են Երևանում և մարզերում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցության ցանցի ընդլայնմանը, Երևանում, Կապանում և Գյումրիում ճգնաժամային աջակցության կենտրոնի ստեղծմանը: Բաթոյանը նշել է, որ այս որոշումը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի համար է, և սա ամենևին չի նշանակում, որ կառավարությունը կամ նախարարությունը հարժարվում է երեխաների հանդեպ պարտավորություններից, պարզապես փոխվում է այդ սոցիալական աջակցման ձևը՝ հավելելով, որ 2020-ի բյուջեով գրեթե եռապատկվում է ցերեկային խնամքի ծառայությունները ողջ երկրում:

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում խնամք ստացող երեխաները գտնվում են տանը, սակայն պաշտոնապես դուրս գրված երեխա չկա, քանի որ սպասում են հաստատության լուծարմանը՝ դուրսգրման գործընթացը սկսելու համար, «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում խնամք է ստանում համապատասխանաբար 46 և 50, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում՝ 34 երեխա: Իրավական ակտի ընդունման արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---