Փաշինյան. Պետհամակարգից պինցետով պետք է արմատախիլ անենք տգիտությունը քարոզողներին

Փաշինյան. Պետհամակարգից պինցետով պետք է արմատախիլ անենք տգիտությունը քարոզողներին

PanARMENIAN.Net - Պետք է բացառել ընտանիքում բռնությունը և թույլ չտալ հետադիմական ուժերին զբաղվել տգիտության քարոզով: Այս մասին հոկտեմբերի 31-ին կառավարության նիստին գիշերօթիկների և մանկատների երեխաներին այլընտարնքային խնամքի ծառայություն տրամադրելու հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետադիմական ուժեր կան նաև կառավարությունում և մենք պետք է հատ-հատ հետևողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական կառավարման համակարգից, մինչև վերջին մանրուքը՝ ընդհուպ պինցետով, որ այդ բացիլի ոչ մի մոլեկուլ չմնա այդտեղ»,- ասել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 31-ին կառավարության նիստում որոշվել է մինչև 2020 թ-ի հունվարի 15-ը ՀՀ մարզերում և Երևանում իրականացնել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

«Լեգիտիմ մտահոգություն կա, որ ոչ բոլոր շահառու ընտանիքներն են ի վիճակի երեխաներին ընդունել և, մեր նոր քաղաքականության շրջանակում, պայմաններ ապահովել: Սրա համար է, որ մենք ասում ենք՝ ընտանիքում բռնության կանխարգելման և քննության ինստիտուտը պետք է շատ լուրջ աշխատի և զարգանա ՀՀ-ում»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ նախ պետք է համգործակցել այս ընտանքիների հետ, որ համապատասխանեն այդ չափանիշներին:

Վարչապետի խոսքով՝ պետք է բացառել մոտեցումը, թե իմ ընտանիքի անդամն է՝ ուզում եմ ծեծում եմ, չեմ ուզում՝ չեմ ծեծում:

«Ասում ենք՝ այդ ընտանիքի անդամը ՀՀ քաղաքացի է և որևէ մեկն իրավունք չունի բռնանալ ՀՀ քաղաքացու իրավուքնների վրա: Թույլ չենք տա, որ կոռուպցիոն համակարգի մնացորդները Հայաստանը պահեն հետադիմության և տգիտության մեջ, մտցնեն տգիտության փակուղի»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ այս ամենը չի երաշխավորում, որ փոփոխությունները բերելու են հսկայական արդյունքի: «Չկա երաշխիք, բայց ինչպես ասում են վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան: Սա արձանագրում է, որ մենք հուսահատության հետ չենք համակերպվելու, այդ երեխաները ՀՀ քաղաքացիներ են, և երկիրը պետք է ամեն ինչ անի նրանց հետագա կյանքին պատրաստելու համար, ընդ որում՝ դա պետք է լինի ոչ թե «յոլա գնացողի», «ձեռք պարզածի», մուրացիկի կյանք, այլ՝ արժանապատիվ աշխատանքով սեփական բարեկեցությունն ապահովող քաղաքացու կյանք»,- եզրափակել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 31-ի րոշմամբ նախատեսվում է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարել՝ իրացնելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը և իրականացնել անհատական աջակցության ծրագրեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---