Սինանյան. Ասում են՝ թուրքերը չեն թողնում հայերին վերադառնալ իրենց վերահսկված սիրիական տարածքներ

Սինանյան. Ասում են՝ թուրքերը չեն թողնում հայերին վերադառնալ իրենց վերահսկված սիրիական տարածքներ

PanARMENIAN.Net - Թուրքերը որոշ նախապայմաններ են դրել իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածքներ բնակիչների վերադարձի առումով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սիրիական Թել Աբյադից հեռացած 15 հայ ընտանիքները վերադառնում են իրենց բնակավայր:

Սինանյանը նշել է, որ, ըստ վերջին տվյալների, թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ, հայտնում է Shantnews.am-ը: :

«Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, հասկանալ: Այդ տարածքը թուրքերի կողմից վերահսկվում է: Ասում են՝ հայերը չեն կարող վերադառնալ: Ուզում եմ նշել՝ չենք ճշտել, մեզ այդպես են հայտնել, ուզում ենք հասկանալ՝ այդպես է, թե ոչ»,- ասել է նա:

Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 10 կետանոց հուշագիր-համաձայնություն Սիրիայի հարցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---