«Աշխատանքի ապագան». Երևանում կանցկացվի ՄՌԿ 8-րդ համաժողովը

«Աշխատանքի ապագան». Երևանում կանցկացվի ՄՌԿ 8-րդ համաժողովը

PanARMENIAN.Net - Նոյմեբերի 1-2-ը Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կկազմակերպվի մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով:

Համաժողովը կմիավորի ավելի քան 200 պրոֆեսիոնալների Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից, Լիբանանից, Ղազախստանից և այլ երկրներից, որոնք Հայաստան կժամանեն՝քննարկելու «աշխատանքի ապագան»։

Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Գալաքսի» ընկերությունների խումբը ու «ՎՏԲ ՀայաստանԲանկ»-ը։

Արդեն ավանդույթ դարձած ՄՌ տարածաշրջանային համաժողովը տարեցտարի, հիմնվելով ոլորտի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, արծարծում է բիզնեսի և մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող առավել արդիական թեմաներ։

«Ի՞նչ պետք է սովորենք և ի՞նչ նոր հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին և լինենք հաջողակ վաղը». Սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել այս տարվա համաժողովին, որը կրում է «Աշխատանքի ապագան» խորագիրը:

Այդ է պատճառը, որ այս տարի համաժողովը կանցկացվի աշխատանքային ձևաչափով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետներիև մեր սեփական մասնագիտական փորձի վրա, փորձելու են դուրս բերել այս հարցերի պատասխաններն ըստ ոլորտների։Այս երեք մոտեցումների հատման եզրին ակնկալվում է ստանալ առավել օբյեկտիվ և հետաքրքիր արդյունքներ։

«Արդեն ավանդույթ դարձած ՄՌ տարածաշրջանային համաժողովը տարեցտարի, հիմնվելով ոլորտի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, արծարծում է բիզնեսի և մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող առավել արդիական թեմաներ։Ի՞նչ պետք է սովորենք և ի՞նչ նոր հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին և լինենք հաջողակ վաղը. սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել այս տարվա համաժողովին, որը կրում է «Աշխատանքի ապագան» խորագիրը:Այդ է պատճառը, որ այս տարի համաժողովը կանցկացվի աշխատանքային ձևաչափով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների և մեր սեփական մասնագիտական փորձի վրա, փորձելու են դուրս բերել այս հարցերի պատասխաններն ըստ ոլորտների։Այս երեք մոտեցումների հատման եզրին ակնկալում ենք ստանալ առավել օբյեկտիվ և հետաքրքիր արդյունքներ»,-նշել է ՀայաստանիՄՌԱսոցացիայինախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

Ոլորտի ամենասպասված միջոցառմանը մասնակցության հայտ են ներկայացրել ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններից: Համաժողովը հյուրընկալելու է հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող խոսնակների աշխարհի տարբեր անկյուններից, որոնք կներկայացնեն ոլորտի տեսլականն ու մոտեցումները կոնֆերանսի առաջին օրը։ Համաժողովի երկրորդ օրը մոդերատորները հանդես կգան աշխատանքի ապագայի վերաբերյալ աշխատարաններով՝ոլորտի ակնառու փորձագետների հետ։

«Մարդը իր գիտակից կյանքի մոտ կեսն անցկացնում է աշխատավայրում։Մեզ համար, որպես գործատուի, որը միավորում է մոտ 3000 բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների, խիստ կարևոր է տաղանդների ներգրավման ու աշխատանքի արդյունավետության մարտահրավերները ժամանակին կանխատեսել ու հստակ տեսնել «ապագայիաշխատանքը»՝մեր թիմերին լավագույն հնարավորությունները ապահովելու նպատակով։ Այսօր բոլորը խոսում են է կյանքն ու աշխատանքը բալանսավորելու մասին։Գուցե, սակայն, աշխատանքի ապագան ինտեգրո՞ւմ է ենթադրում, ոչ թե բալանսավորում է։Ի վերջո, ինչպե՞ս բալանսավորել սեփական կյանքի ուղիղ կեսը։Ուրմեն ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ երջանիկ ապրենուարարեն՝առանց մտացածին սահմանափակումների ու ստատուս քվոյի։Մենք լիահույս ենք, որ այս ու նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխանները կհնչեն համաժողովին, որի գլխավոր գործընկերը լինելու պատիվն ունենք»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

8-րդ տարածաշրջանայինՄՌ համաժողովի գործընկերներն են նաև «ՎանԱրդի» ընկերությունը, «ԼոսՓաբլոս» մեքսիկական ռեստորանը,«ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «ԳոուԱրմենիա» տուրիստական ընկերությունը:Ծրագրի, խոսնակների և աշխատարանների մասին, կարող եք տեղեկանալ համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպե նոյեմբերի 1-ին՝ժամը 09:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---