ՊՆ հրետանային ստորաբաժանումները մարտական կրակով զորավարժություն են անցկացրել

ՊՆ հրետանային ստորաբաժանումները  մարտական կրակով զորավարժություն են անցկացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առաջադրված խնդիրը, հրետանու կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հենակետերը։

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստվածության մակադակը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---