Սամարայից Երևան նոր չվերթներ կիրականացվեն

Սամարայից Երևան նոր չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում աշուն-ձմեռ չվացուցակներում ավելացել է նոր չվերթ դեպի Երևան: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»՝ հավելելով, որ դեպի Երևան չվերթները կիրականացվեն PegasFly ավիաընկերության կողմից: «Ինքնաթիռները Երևան կթռչեն շաբաթական մեկ անգամ: Տեղական ժամանակներով՝ Սամարայից չվերթը կիրականացվի 17:10-ին, Երևանից՝ 13:15-ին: Չվերթները կիրականացվեն Embraer 190 ինքնաթիռներով»,- ասվում է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղոդագրության մեջ:

Սամարայից Երևան են թռչում նաև «Ուրալյան ավիաընկերության» Airbus A320 ինքնաթիռները, նույնպես շաբաթը մեկ անգամ: Սամարայից թռիչքի ժամը՝ 8:45-ն է, Երևանից՝ 12:15:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---