Չավուշօղլու. ԼՂ կարգավորման համար ավելի շատ ջանք ենք գործադրելու

Չավուշօղլու. ԼՂ կարգավորման համար ավելի շատ ջանք ենք գործադրելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը։

«Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրավյալ տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---