Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի լավագույն 10-յակում է

Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի լավագույն 10-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարԼևոն Արոնյանը վերադարձել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Արոնյանն8-րդ տեղում է:

100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց 100 լավագույնների թվում տեղ են գտել Լիլիթ Մկրտչյանը (66-րդ տեղ) և Էլինա Դանիելյանը (71-րդ տեղ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---