Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին

PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվականը՝ հավելելով, որ

Միակ հաղթանակը տարել է Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը, որը չորրորդ խաղատախտակին հանդես է եկել սպիտակ ֆիգուրներով: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 11 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել առաջատար Ռուսաստանի հետ:

Աննա Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել է Վալենտինա Գունինային, Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է: Կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և Թուրքիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Հունաստանի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ադրբեջանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---