Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը 4 նոյեմբերի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - 2019-ին արդեն երկրորդ անգամ պղծել են Ախալքալաքի նույն մատուռը՝ Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին: Այն տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել ու թափել, հայտնում է Jnews-ը։ Նոյեմբերի 2-ի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն էր իր ֆեսբուքյան էջում նկարներ և տեսագրություն էր տարածել, թե ինչպես են պղծել վանքը։ Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։ Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին 2019-ի ապրիլն։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել էին սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննությունն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում: Ախալքալաքի և Բավրա գյուղի միջև ընկած կիրճում գտնվող 13-րդ դարով թվագրվող Վանք կամ Ճգնավոր մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է անշարժ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Եկեղեցին գտնվում է կիրճի մեջ և կառուցված է տարբեր չափերի տաշած քարերով: Արևելյան պատը գտնվում է ժայռի մեջ: Մուտքը հյուսիսից է: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |