Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա 4 նոյեմբերի 2019 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանը հրաժարական չի տա: Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում: ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը: Նա հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն, հայտնում է Shantnews.am-ը: Նախարարը նաև շեշտել է, որ այս թեմայի վերաբերյալ քննարկումների հարցում մարդիկ հասել են ծայրահեղությունների: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսի համար ԿԳՄՍ նախարարությունը 2,7 մլն դրամ է հատկացրել: Հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է իրականացնում: Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Մի երիտասարդ, որը ներկայացրել է որպես Նարեկ Սարգսյան, փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ ասելով, որ նրանք սատանիստներ են: Նրան բերման են ենթարկել: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը |