Անանյան. ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում

Անանյան. ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում: Այդ մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

«Վերին Լարսի մաքսակետում ներկայացուցչի հարցն արդեն կարգավորված է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Վերին Լարսում վերջին ժամանակահատվածում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրներ են առաջացել։

«ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնությունը եղել է, այնուհետև դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորվել են, պետք է թեկնածուի հարցը քննարկենք և շուտով հայկական կողմը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում»,- հավելել է Անանյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---