Կաշառք վերցնելու փաստով երկու ոստիկան է ձերբակալվել (վիդեո) 5 նոյեմբերի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են կաշառք վերցնելու փաստով: Այս մասին հաղորդում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը, հետաքննիչի հետ բանակցելուց հետո, քաղաքացուց որպես կաշառք պահանջել են $200, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50,000 դրամի շուրջ։ Նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում որպես կաշառք պահանջված 50,000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Նախաքննությունը շարունակվում է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |