Կալաշնիկով. Բաքուն անհանգստանում է, որ Երևանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում

Կալաշնիկով. Բաքուն անհանգստանում է, որ Երևանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Նա նշել է՝ այստեղ անհանգստանալու կամ նեղանալու կարիք չկա:

Արձագանքելով դիտարկմանը, թե Հայաստանին անհանգստացնում է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ նա պատասխանել է.«Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում», հայտնում է Shantnews.am-ը:

Նա հավելել է, որ դրա համար գոյություն ունեն երկրների ղեկավարներ, թող իրենք էլ մտածեն, իրենց «գլուխը թող շարունակի ցավել»:

«Հայաստանին մատակարարվել է այնպիսի սպառազինություն, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել: Այնպես որ, հատկապես Ռուսաստանից Հայաստանին զենք չմատակարարելու համար նեղանալը մեղք է: Այս հարցն այստեղ՝ ՀԱՊԿ-ի խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների մեջ չի մտնում, բայց կան հարթակներ, որոնցում քննարկվել և քննարկվում են»,- ասել է նա:

Կալաշնիկովը նշել է՝ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իր դաշնակիցներին, գործընկերներին: Ըստ նրա, դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հայաստանը, վաճառում է անհամեմատ ավելի, այնպիսի զենք, որ ուրիշ երկրների չի վաճառում:

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին հաջորդել է լիագումար նիստը:

Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---