Զատուլին. 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում գեղեցկության համար չէ

Զատուլին. 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում գեղեցկության համար չէ

PanARMENIAN.Net - ՌԴ-ն Հայաստանին դիտարկում է որպես դաշնակից, որի հանդեպ հնարավոր հարձակման դեպքում կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրները միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում է գնտվում ռուսական 102-րդ ռազմաբազան, և հավելել է, որ այն գեղեցկության համար չէ տեղակայված, հայտնում է Panorama.am-ը։

«ՀԱՊԿ երկրները կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը»,- ասել է Զատուլինը: Լրագրողների այն դիտարկմանը, թե ահաբեկչություն է նաև Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները, և թե ՀԱՊԿ-ն այդ ուղղությամբ ինչ միջոցներ է ձեռնարկում՝ Զատուլինը պատասխանել է. «Այսօրվա նիստում զեկույցներից մեկում նշվում էր, որ ԼՂՀ համակարտության գոտում կա լարվածություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանի հետ լարվածությանը՝ նա նշել է. «Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Այդ մասին հայտարարել է ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը ռազմակայան այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:Նախարարին զեկուցվել է, որ դա հնարավոր կդառնա արդիական նոր սպառազինություններով ու նոր ռազմատեխնիկայով վերազինումից հետո:

Ընթերցեք նաև. Սիմոնյան. ՀՀ ուղղությամբ կրակոցների հարցը ՀԱՊԿ-ում բազմիցս բարձրացրել է նաև նախկին իշխանությունը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---