Bloomberg. Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը 6 նոյեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Վարչակազմը դեմ է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներին: «Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, Սիրիա ներխուժման համար Թուրքիային դատապարտելուն զուգահեռ, արվել է անպատեհ պահի և կարող է հանգեցնել մի օրինագծի ընդունման, որն ավելի շատ պատժիչ կլինի, քան սկզբունքային»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա Bloomberg-ին: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է նաև, որ ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել: Ըստ նրա, ԱՄՆ-ում հիշում և վշտակցում են XX դարի ամենամեծ զանգվածային ոճրագործություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Մեծ եղեռնի ժամանակ, 1,5 միլիոն հայերի սպանությանն ու տեղահանմանը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։Մինչ այդ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը զգուշացրել էր, որ դա կթունավորի քաղաքական մթնոլորտը Թուրքիայի և ԱՄՆ միջև: Ընթերցեք նաև.BBC-ի ռուսական ծառայություն. Ինչու ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |