Գեյթսը զիջել է 2-րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում Բերնար Առնոյին

Գեյթսը զիջել է 2-րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում Բերնար Առնոյին

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը զիջել է 2-րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բերնար Առնոյին:

Այժմ Առնոն զբաղեցնում է վարկանիշի 2-րդ հորիզոնականը 107 մլրդ դոլար գնահատվող կարողությամբ: Գեյթսը 3-րդ հորիզոնականում է 106,8 մլրդ դոլար կարողությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին Forbes-ի վարկանիշի վրա հղումով:

Վարկանիշը շարունակում է գլխավորել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, նա 112,4 մլրդ դոլար ունի:

Հունիսին Առնոյի կարողությունն առաջին անգամ գերազանցեց 100 մլրդ դոլարը և նա ընդգրկվեց աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում: Մեկ ամիս անց, ըստ Bloomberg Billionaires Index-ի, նա կարճ ժամանակով առաջ անցավ Գեյթսից, որն առաջին անգամ վարկանիշի պատմության մեջ հայտնվեց 3-րդ տեղում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---