«Տարոն-Ավիան» դադարեցնում է գործունեությունը

«Տարոն-Ավիան» դադարեցնում է գործունեությունը

PanARMENIAN.Net - «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն որոշել է դադարեցնել գործունեությունը։

«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին: Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է:

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։