Վարչապետի խորհրդական. Վանեցյանն իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել

Վարչապետի խորհրդական. Վանեցյանն իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը և առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը անդրադարձել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանը՝ այն համարելով անընդունելի և ՀՖՖ կանոնադրությանը հակասող: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից»,- գրել է Առաքելյանը՝ հավելելով, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է:

Առաքելյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն իրավունք չունի նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից:

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Խաշմանյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: ԱԱԾ նախկին պետ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, թե նախապատվությունը տվել է ամենափորձառու մարզիչներից մեկին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---