Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել 7 նոյեմբերի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարել են, որ անժամկետ նստացույց են սկսում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք կոչ են արել բոլոր բուհերի ուսանողներին միանալ իրենց, հայտնում է Aysor.am-ը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց կանգնած ոստիկանական պատը վկայում է այն ջրբաժանի մասին, որն առաջացել է կրթության նախարարի և կրթության միջև, կրթության նախարարի և ուսանողություն միջև, կրթության նախարարի և դպրոցի միջև: «Նման հակահայ, հակազգային նախարար չենք ունեցել։ Կան գծեր և սահմաններ, որոնք անցնել չի կարելի։ Պարոն Հարությունյան, Դուք դրանք անցել եք, Ձեր ժամկետը լրացել է», - ասել են նրանք։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |