Ձոնիկ Մարգարյանը՝ Կենտրոնի թաղապետի ԺՊ 7 նոյեմբերի 2019 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այդ տեղեկությունը PanARMENIAN.Net ին է հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ձոնիկ Մարգարյանը 2009թ-ից առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:2002-2010թթ. ՀՀ սոցիալական ապահովության (հետագայում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի) նախարարության աշխատակազմի ղեկավար: Ձոնիկ Մարգարյանն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է: Ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, որը ստորագրվել է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |