Լոռու Դենդրոպարկ տանող ճանապարհը հիմնանորոգվել է (վիդեո)

Լոռու Դենդրոպարկ տանող ճանապարհը հիմնանորոգվել է

PanARMENIAN.Net - Լոռու Դենդրոպարկ տանող 3 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել:

Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր։Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---