Վանեցյան. ՀՖՖ նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ֆեդերացիայի նախագահը 7 նոյեմբերի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ նոր կանոնադրության ընդունումը, սակայն, հետաձգվել է տեխնիկական պատճառներով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ինչ-ինչ պատճառներով մեր կանոնադրությունը ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստր է մուտքագրվել վերջերս՝ հոկտեմբերի 25-ին և 10-օրյա ժամկետ է պահանջվում, որպեսզի այն գրանցվի,- ասել է Վանցեյանը՝ հավելելով, որ այն ֆորմալ առումով կանոնադրությունը կհաստատվի նոյեմբերի 8-ին: Վանեցյանը նշել է, որ Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հետ կապված աղմուկը տեղին չէր, բայց ինքն այդ աղմուկի մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում,տեսնում է հետաքրքրություն թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու: «Երբ ինձ բերել և ներկայացրել են նոր մարզչի նշանակման հարցը, մեր աշխատակազմը ինձ չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չէ, դա եղել է զուտ աշխատակազմի տեխնիկական սխալ՝ մի աշխատակցի կողմից, որը հունիս ամսին պետք է պետռեգիստր տաներ, բայց տարել է հոկտեմբեր ամսին»,- ասել է նա: Հոկտեմբերի 6-ին Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ էր նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը և առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը անդրադարձել էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանը՝ այն համարելով անընդունելի և ՀՖՖ կանոնադրությանը հակասող: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |