Ծաղկաձորի ճոպանուղու նախկին տնօրենը հետախուզվում է. Մոտ 476.5 մլն դրամի վնաս է պատճառել

Ծաղկաձորի ճոպանուղու նախկին տնօրենը հետախուզվում է. Մոտ 476.5 մլն դրամի վնաս է պատճառել

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի ճոպանուղում հավատարմագրային կառավարում իրականացնող «Լ...» ընկերությունը 2008-2016թթ-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկները պակաս է ցույց տրվել՝ պետությանը պատճառելով մոտ476.5 մլն ՀՀ դրամի վնաս: Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները:

Բացի այդ, ասվում է, որ ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50% մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ պատճառելով 79.4 մլն դրամի գույքային վնաս: Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---