Նաիրա Զոհրաբյանը և Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմության դասավանդումը

Նաիրա Զոհրաբյանը և Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմության դասավանդումը

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:

«Քիչ առաջ Մայր Աթոռում հանդիպում ունեցա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Զրուցեցինք նաև Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումից։Կարևոր հանդիպում էր»,-ասվում է գրառման մեջ։

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ առաջարկվում է դպրոցական ծրագրերից հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը:Առաջարկին կողմ է արտահայտվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է դասավանդել հայ ժողովրդի միասնական պատմություն:

Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---