Փաշինյանը զրուցել է Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ (վիդեո)

Փաշինյանը զրուցել է Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը նախարարության մոտ պահանջող ՀՅԴ երիտասարդական թևը ներկայացնող ցուցարարներիհետ: Նա զրույցից ուղիղ եթեր է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Արայիկ հեռացիր»։ Նրանք պահանջել են հեռացնել նախարարին պաշտոնից:

Փաշինյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, ասել է, որ նրանց պահանջներից ու գնահատականներիցոչ մեկը չի կիսում:

«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող վերցներ, ոչ մեկ չէր բողոքի, չէ՞»,-ասել է Փաշինյանն ակցիայի մասնակիցներից մեկին:

Փաշինյանը կառավարությունից գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը, նոյեմբերի 7-ից անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ, որը նույն շենքում է գտնվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---